News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նախագահության ժամկետից եկրու ամիս էլ չի անցել, երբ իր կինը՝ Անջելինա Ռիվերան, հայտարարել է ամուսնալուծության մասին, հաղորդում է Fox News-ը:

Համատեղ կյանքից շուրջ ինը տարի անց նա Instagram-ում տեղադրել է ամուսնու հետ բաժանվելու հուզիչ խոստովանությունը:

«Այսօր իմ ողջ էներգիան, ուժն ու սերը կենտրոնացել է լավ մոր դերը շարունակելու, իմ կյանքն ու մասնագիտական կարիերան վերականգնելու վրա»,-գործակալությունը մեջբերել է Ռիվերայի խոսքերը:

Հայտնի է, որ նախկինում Անջելինա Ռիվերան հանրաճանաչ հեռուստադերասանուհի էր:

Նա հավելել է, որ իրեն ամբողջովին նվիրել էր ընտանիքին եւ «շատ ափսոսում է այդ ցավալի իրավիճակի համար»:

Ինչպես նշում է պարբերականը՝ 2010 թվականի նոյեմբերին ամուսնացած զույգին վերջին անգամ միասին են տեսել հունվարին՝ ակնառու հեղափոխական գործչի հուղարկավորության ժամանակ:

Դա նրանց երկրորդ ամուսնությունն էր: Նյետոն ապրում է առաջին ամուսնությունից իր երեխաների հետ Մեխիկոյում, իսկ Ռիվերան տեղափոխվել է իր երեխաների հետ Միացյալ Նահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ