News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյո Յորքի Ռոքֆելերի համալսարանի գիտնականներին հաջողվել է ազդել մոծակների ախորժակի կարգավորման մեխանիզմների վրա: Նրանք դա արել են հատուկ շիճուկ ներարկելու միջոցով, հաղորդում է Planet Today-ը:

Արյունով սնվում են միայն մոծակների էգերը: Հիմնականում նրանք սնունդ են փնտրում բազմացման շրջանում: Կշտացած էգերն ավելի հեշտությամբ են առողջ սերունդ տալիս, քան նրանք, ովքեր չեն ստանում բավարար չափով այրուն: Ձվադրումից հետո նրանք որոշ ժամանակ չեն խմում մարդկանց եւ կենդանիների արյունը:

Ամերիկյան գիտնականները բացահայտել են, որ մոծակների քաղցի վրա ազդում է հատուկ ռեցեպտորը, որը նման է մարդկանց քաղցի զգացումը կարգավորող նեյրոպեպտիդի: Մասնագետներին հաջողվել է ստիպել փորձարկվող միջատներին դադարել քաղց զգալ, երբ նրանց ներարկել են արյան շիճուկ, աղի լուծույթ եւ հատուկ միկրոէլեմենտներ: Դրա հիման վրա նախատեսվում է հատուկ մեթոդներ մշակել այն շրջաններում, որտեղ մոծակները տարածում են վտանգավոր հիվանդություններ:

Բազում մոծակներ տարածում են տենդն ու տարատեսակ վտանգավոր հիվանդությունները, այդ պատճառով նրանց ախորժակի դեմ պայքարը շատ կարեւոր խնդիր է կենսաբանության, բժշկության եւ ազգաբնակչությունը հիվանդություններից պաշտպանելու ոլորտում ժամանակակից մասնագետների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ