News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պեկինի Ցինխուա համալսարանի ճարտարապետական դպրոցի ներկայացուցիչները բետոնի վրա 3D-տպիչով տպել են 26,3մ երկարությամբ կամուրջը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Dezeen-ին:

Նրանք պնդում են, որ 3.6մ լայնությամբ հետիոտնային կամուրջը, որն անցնում է Բաոշան շրջանի ջրանցքի վրայով, դարձել է աշխարհում իր տեսակի ամենաերկար կառույցը: Նախագծի հեղինակները վերստեղծել են չինական ամենահին՝ 1400 տարեկան Անցզի կամարաձեւ կամուրջը:

Դիզայներների խոսքերով՝ կամուրջը տպելը երեք անգամ ավելի մատչելի էր՝ ի տարբերություն ավանդական շինարարության: Խնայողությունը արմատուրայի եւ կավարածածկի բացակայության հաշվին էր:

Մեկ կամար ունեցող կամուրջը բաղկացած է հավելումներ պարունակով պոլիէթիլենային ֆիբրոբետոնից: Այն կառուցված է բետոնե 176 բլոկերից, որոնք տպագրվել էին 3D-տպիչի ռոբոտացված ձեռքով երկու համակարգերի կիրառմամբ: Բոլոր տարրերի տպագրությունը տեւել էր 450 ժամ:

Կամրջի մեջ ներդրված է մոնիթորինգի համակարգ, որը գրանցելու է ժամանակի ընթացքում բետոնի ձեւախախտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ