
Հարավային Կորեայի իշխանությունները կարճաժամկետ համաձայնագիր են ստորագրել՝ ըստ որի՝ երկրի ֆինանսական ներդրումները կավելանան թերակղզում ԱՄՆ-ի զորքերի ներկայության դիմաց, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, նախորդ գործարքի ժամկետը սպառվել է, իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է ավելացնել վարձավճարը:
Նոր գործարքը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Ըստ համաձայնագրի՝ այս տարի Հարավային Կորեան կվճարի ԱՄՆ-ին 1.03 տրիլիոն վոն (890 մլն դոլար), մինչդեռ անցյալ տարի այդ գումարը 960 մլրդ վոն էր:
Ի տարբերություն այդ բնույթի նախկին համաձայնագրերի՝ ներկայիս համաձայնագրի ժամկետն ընդամենը մեկ տարի է: