News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժամանակակից հասարակության կյանքում ավելի ու ավելի մեծ դեր ունեցող սոցիալական ցանցերի վտանգը թաքնված է ոչ այնքան կախվածության դրսեւորումներում, որքան նրանում, որ դրանք դառնում են ապատեղեկատվության տարածման միջոց եւ կրճատում են մարդկանց քննադատական մտածողության ունակությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Կալիֆոռնիայում մեդիահոգեբանության հետազոտական կենտրոնի տնօրեն դոկտոր Պամելա Ռաթլեջին:

«Սոցիալական մեդիայի վտանգը կախվածությունը չէ, այլ քննադատական մտածողության եւ տեղեկատվությունը խաչաձեւ ստուգելու բացակայությունն է, ինչը թույլ է տալիս տարածել ապատեղեկատվությունն ու քարոզը, ինչպես նաեւ ցանցում ագրեսիվ վարքը, հոգեբանական ճնշումն ու վիրավորանքները կանխելու սոցիալական հմտությունների պակասն է»,-համարում է փորձագետը:

Դրա հետ կապված՝ նա վստահ է, որ օգտատերերին անհրաժեշտ է զարգացնել սոցիալական ցանցերից օգտվելու վերահսկողության ձեւերն ուսուցման, իրազեկման, ընկալման բալանսավորման, «թվային քաղաքացիություն» սովորելու եւ տեխնոլոգիական գրագիտությունը բարձրացնելու միջոցով:

Փորձագետը նաեւ ուշադրություն է դարձնում, որ գրեթե բոլոր մարդիկ, ովքեր համարում են՝ իբրեւ կախվածություն ունեն սոցցանցերից, իրականում չեն տառապում դրանով:

Նրա խոսքերով՝ իրական կախվածությունը հազվադեպ է առաջանում մեկ աղբյուրի պատճառով՝ այսինքն՝ սոցցանցերի կամ սմարթֆոնի, սակայն հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ է ենթադրում: Փորձագետը նկատում է, որ սոցիալական կայքերից կախվածությունը տեխնոլոգիական կախվածության մաս է, եւ բավականին վիճելի է համացանցի՝ որպես կախվածության առանձին աղբյուրի հիմնավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ