News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ընտրողների մեծ մասը՝ 53 տոկոսը, ցանկանում է հետաձգել Եվրոպական Միությունից երկրի դուրս գալը, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով The Independent թերթի համար BMG Research ընկերության հարցման տվյալները:

Հարցվածների 49 տոկոսը համարում է, որ բրեքսիթն առանց համաձայնագրի տնտեսական աղետի կվերածվի, որը երկարատեւ վնաս կհասցնի երկրին: Այդ պնդման հետ համաձայն է բրիտանացիների 28 տոկոսը:

Ինչպես նշվում է, ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս է գալու յոթ շաբաթից պակաս ժամկետում՝ մարտի 29-ին:

Հարցումն անցկացվել էր փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում: Դրանում մասնակցել է 1503 բրիտանացի:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի վերջում բրիտանական պատգամավորները բրեքսիթը հետաձգելուն դեմ են քվեարկել: Փետրվարի սկզբում Daily Telegraph թերթը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները ցանկանում են թողնել երկիրը ԵՄ կազմում մինչեւ 2019 թվականի մայիսի 24-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ