News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում առատ տեղումներով անսովոր ցրտաշունջ ձմեռը պատճառ է դարձել, որ մարդիկ յուրացնեն նախկինում ոչ այն սովորական ձնով զվարճանքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացիները սոցցանցերում հրապարակել էին ցրտաշունչ ձմռան մասին զվարճալի նկարներ: Իսկ այսօր Վաշինգտոն նահանգում տեղի են ունեցել իսկական ձնեմարտեր, հաղորդում է Press Association-ը:

Հարյուրավոր մարդիկ Facebook-ում պայմանավորվել էին հանդիպել Տաքոմա քաղաքի Ռայթ այգում, որտեղ անցկացրել են օրը՝ ձնագնդի խաղալով:

Ձնագնդերով խաղը վերածվել էր իսկական կատաղի մարտերի. խաղացողները թաքնվում էին «թշնամիներից» սահնակների եւ պիկնիկի սեղանների հետեւում:

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ