News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին Նյուրնբերգում աճուրդի էին հանվել Ադոլֆ Հիտլերի վրձնին վերագրվող հինգ կտավներ, գրում է The Guardian-ը:

Ինչպես նշում է պարբերականը, այդ փաստը, ի թիվս այլոց, աճուրդի ժամանակ վրդովմունքի ալիք է բարձրացրել:

Նկարների մեկնարկային արժեքը բավականին բարձր էր՝ տատանվելով 19 000-ից 45 000 եվրոյի շրջանում:

Ընդ որում՝ նշվում է, որ մի շարք պոտենցիալ գնորդներ կասկած են հայտնել, որ այդ կտավների հեղինակն ինքը Հիտլերն է:

Աճուրդը կազմակերպվել էր Weidler տան կողմից, ընդ որում՝ աճուրդի տունն ինքը որեւէ կերպ չէր մեկնաբանել իր անհաջողությունը՝ նշելով միայն, որ ավելի ուշ կտավները դեռեւս կարող են գտնել իրենց տերերին:

Ավելի վաղ Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մելին քննադատել էր աճուրդի անցկացումը քաղաքում՝ անվանելով դա «վատ ճաշակի ցուցադրում»:

Մասնավորապես, աճուրդում նացիստական թեմատիկայով իրերից են լեռնային տեսարանն ու սվաստիկայով բազկաթոռը, որը, ենթադրաբար, պատկանում էր Հիտլերին:

Հայտնի է, որ հայրենի Ավստրիայում ապրելու տարիներին Հիտլերը փորձում էր իրեն կերպարվեստի ոլորտում:

Փաստը, որ որոշ կոլեկցիոներներ ցանկանում են գնել երկրի նացիստական անցյալին վերաբերող իրեր, բուռն բացասական արձագանք է առաջացրել:

Համաձայն Մյունխենում Արվեստի պատմության կենտրոնական ինստիտուտի փորձագետ Ստեֆան Քլինգենի գնահատականի՝ Հիտլերը կերպարվեստում «սիրողական մակարդակում չափավոր հավակնոտ էր», իսկ նրա ստեղծագործություններն ակնառու չեն այդ ժամանակաշրջանի ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ