News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ քրեական գործերին Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում։ Այսպիսի մեղադրանքով հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը․

«2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից անցել է 8 ամիս: Այս 8 ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք ենթարկվել են մեկ անձի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համաձայն տարածված հանրահայտ գաղտնալսումների` Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ քրեական գործերին։ Թե որքանով են նրա գործողություններն այդ տիրույթում օրինական` դեռ գնահատական կտրվի, սակայն նրա հրապարակային հայտարարությունները գալիս են լրացնելու այն կանխավարկածը, որ Նիկոլ Փաշինյանը գերազանց սպասարկում է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» բանաձևը` մասնավորապես Սերժ Սարգսյանին թիկունք կանգնելու հարցում: Սերժ Սագսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից իշխանության յուրացման դեպքերի առթիվ նրան ենթակա ՀՀ ՀԿԾ-ն հրաժարվել քրեական գործ հարուցել: Սույն անգործությունը 2018 թվականի մայիսի 23-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է դատական կարգով: Բազմաթիվ հետաձգումներից հետո նշանակվել է դատական նիստ` 2019 թվականի փետրվարի 11-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` Ավան նստավայրում (հասցե` Երևան, Գյուլիքեխյան 20, նախագահող դատավոր` Արմեն Վարդապետյան)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ