News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Փետրվարի 17-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 20 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԸՀ կայքից։

Մարզերի 20 համայնքներից 8-ում արտահերթ ընտրություններ են լինելու։

Նշենք, որ Ուրցաձոր, Մալիշկա եւ Աշոցք համայնքներում բողոքի ցույցերից հետո հարկադրաբար հրաժարական ներկայացրած համայնքապետերը կրկին առաջադրել են իրենց թեկնածությունները։

Ուրցաձոր համայնքում առաջադրվել է 7 թեկնածու, որից 2-ն ինքնաբացարկ է ներկայացրել։

Մալիշկա համայնքում առաջադրվել է 5 թեկնածու, որից 3-ն ինքնաբացարկ է ներկայացրել։

Աշոցք համայնքում առաջադրվել է 7 թեկնածու։։

Փետրվարի 17-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Տեղեր, Օհանավան, Արեւաբույր, Ուրցաձոր, Վարդաշեն, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Վարդանաշեն, Ակունք, Վարդենիս, Ձորագետ, Նոր Գեղի, Քաղսի, Աշոցք, Հառիճ, Մալիշկա, Ակնաղբյուր, Ծաղկավան համայնքներում։

Տպել