Ֆրանսիացի ֆրիդայվեր Գիյոմ Ներին հրապարակել է նոր կարճամետրաժ ֆիլմ սուզվելու մասին, որն արդեն դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իր աշխատանքը, որտեղ նա կարծես սլանում է հատակին՝ խորտակված քաղաքների եւ քարանձավների մեջ, ինչպես նաեւ հանդիպում է ստորջրյա բնակիչների հետ, Գիյոմն անվանել է «Աշխարհի շուրջ մեկ շնչով»:
Սոցցանցի օգտատերերից մեկը մեկնաբանել է տեսանյութը հետեւյալ կերպ. «Ես շատ հավանեցի վերջաբանը, որտեղ դուք դուրս եք գալիս մարդկանցով լի աղմկոտ լողափ. դա ջրի տալ եղածից այնքան տարբերվում է»:
Գիյոմ Ներին սուզվել էր միայն լաստերով՝ առանց հավելյալ ծանրություն հաղորդող հանդերձանքի. այդկերպ նա մի քանի անգամ համաշխարհային ռեկորդներ է սահմանել: