News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 20
Տեսնել լրահոսը

Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց եւ չեն թաքցրել։ Պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այսպես է պարզաբանել, թե ինչու նախարարությունը չի հայտնել զինծառայողի մահվան մասին։

Նույն խնդրին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը․ «Եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝  քննությանը խանգարեր»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախաքննություն է ընթանում, և հանգամանքները ճշտելու կարիք կա։ Մենք չգիտենք՝ ինչ հանգամանքներում է եղել դեպքը»։

Նա համաձայնել է լրատվամիջոցի դիտարկմանը, որ նախկինում այսպիսի ուշացում չէր եղել, բայց եւ պնդել է, որ «հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ այս պարագայում քննությանը կխանգարեր»։

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
22 տարի հետախուզման մեջ գտնվող 72-ամյա Թեւանին վերջապես հայտնաբերել ու բերման են ենթարկել
Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դավիթաշենում...
Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա Մարատին բերման են ենթարկել Հայանիստից
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները…
«Ֆլեշի Բարսեղի» գործով պաշտպանը բացարկ հայտնեց դատախազին (ֆոտո)
Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին բացարկ հայտնեց գործով մեղադրող…
Ռուս սահմանապահն իր խուզարկու շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը
Փետրվարի 11-17-ը իրականացվում էին կորած բնակչի որոնման աշխատանքներ...
Ոստիկանները հայտնաբերեցին սուտ մատնության համար հետախուզվողներին. երկուսն էլ կին են
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ոստիկանության Հրազդանի...
Ինչպես է քաղաքացին երեւանյան սուպերմարկետից կոնյակ գողանում
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ...