News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականին աշխարհում գրանցվել է մարդկանց վրա շնաձկների չհրահրված հարձակումների 66 դեպք. 2008 թվականից սկսած՝ դա ամենացածր ցուցանիշն է, գրում է Կոմմերսանտ-ը:

Անցյալ տարի եւս 34 հարձակում հրահրվել էր մարդկանց կողմից, շնաձկներն ինը անգամ հարձակվել էին նավերի վրա, իսկ դայվերի վրա հարձակումը տեղի էր ունեցել հանրային ակվարիումում:

Ինչը վերաբերում է աշխարհագրությանը, ապա 2018 թվականին 66 չհրահրված հարձակումներից 32-ը տեղի են ունեցել ԱՄՆ-ի ծովափին (դրանց կեսը Ֆլորիդայում), եւս 20-ը՝ Ավստրալիայում, 3-ական՝ Բրազիլիայում եւ Եգիպտոսում, 2-ը՝ ՀԱՀ-ում, մեկական՝ Բահամներում, Գալապագոսյան կղզիներում, Կոստա-Ռիկայում, Նոր Կալեդոնիայում, Նոր Զելանդիայում եւ Թայլանդում:

Տուժածների 53 տոկոսը հարձակման ժամանակ զբաղված էր սերֆինգով եւ նմանատիպ սպորտաձեւերով, 11 տոկոսը՝ դայվինգով, եւս 30 տոկոսը պարզապես լողում էր: Վերջին տասնամյակում շնաձկների հետ պատահարների պատճառով աշխարհում մահացել է տարեկան միջինում մինչեւ վեց մարդ:

Ֆլորիդայի բնական պատմության թանգարանի աշխատակիցները վարում են շնաձկների հարձակումների վիճակագրությունը International Shark Attack File-ում ավելի քան 60 տարի շարունակ: Ժամանակի ընթացքում հարձակումների թիվն աճել է: Այսպես, մինչեւ 1980-ականների վերջը մեկ տասնամյակի ընթացքում հարձակումների թիվը չէր գերազանցել 300-ը, իսկ 2010-ականների ընթացքում այն արդեն ավելին էր, քան 700-ը: Ամենաշատ հարձակումները 2015 թվականին էին, երբ շնաձկները հարձակվել էին մարդկանց վրա 98 անգամ առանց ակնհայտ պատճառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ