News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է հրապարակումներն այն մասին, թե քիչ է աշխատում։ Ավելի վաղ Axios պարբերականը հրապարակել էր Թրամփի 3 ամսվա աշխատաժամանակի տվյալներ, որոնցում դրա զգալի մասը բաժին էր ընկնում «փաստաթղթերի հետ աշխատանքին», որի իմաստը չէր բացահայտվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ https://ria.ru/

«Լրատվամիջոցները կարող էին ստանալ իմ աշխատացուցակը, դա շատ հեշտ էր։ Բայց այդ մասին պետք էր տեղեկացնել դրական, այլ ոչ թե բացասական առումով։ Երբ օգտագործվում է «աշխատանք փաստաթղթերի հետ» եզրը, ես սովորաբար աշխատում եմ, ոչ թե թուլանում։ Ընդհանրապես, ես, հավանաբար, շատ ավելի եմ աշխատում, քան անցած գրեթե բոլոր նախագահները»,- Թվիթերում գրել է Թրամփը։

«Երբ ես նախագահ դարձա, մեր երկիրն անկարգության մեջ էր։ Զինված ուժերը թուլացած էին, անվերջ պատերազմներ, պոտենցիալ պատերազմ Հյուսիսային Կորեայում, վետերանների գործեր, բարձր հարկեր եւ չափից ավելի շատ կարգավորում, խնդիրներ սահմանի, ներգաղթի եւ առողջապահության հետ կապված, եւ այլն։ Պարզապես այլ ընտրություն չունեի՝ երկար աշխատելուց բացի»,- ավելացրել է Թրամփը։

Axios-ի հայտարարության համաձայն՝ ամեն բան ուղիղ հակառակն է։ «Փաստաթղթերի հետ աշխատանքին» Օվալաձեւ կաբինետում տրամադրվում է Թրամփի աշխատաժամանակի 60 տոկոսը, մասնավորապես՝ առավոտյան 8-11-ը ամեն աշխատանքային օր։ Իրականում, գրում է պարբերականը՝ հղում կատարելով վեց տարբեր աղբյուրների, Թրամփը երբեք 11-ից շուտ չի հայտնվում աշխատասենյակում։ Արթնանալով առավոտյան ժամը 6-ին կամ անգամ ավելի շուտ՝ Թրամփը ամբողջ առավոտ հեռուստացույց է նայում, թերթեր կարդում, խոսում հեռախոսով օգնականների, կոնգրեսի անդամների ու ընկերների հետ, տեղեկացնում է պարբերականը։

Համաձայն աշխատաժամանակի մասին մամուլում հայտնված տեղեկությունների՝ ժամը 11-ի կամ 11.30-ի առաջին միջոցառումը ճեպազրույցն է հետախուզության ներկայացուցիչների կամ կես ժամանոց հանդիպումը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի հետ։ Երբեմն հանդիպումներին տրամադրվում է ընդամենը 1 ժամ, իսկ մնացած 7 ժամը՝ «փաստաթղթերի հետ աշխատանքին»։ Axios-ի տվյալներով՝ այս հասկացությունը մտցրել է աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելին, քանի որ նախագահը տանել չի կարողանում մանրամասն կազմված աշխատաժամանակը։ Ընդ որում՝ դրանում բավական շատ են սպոնտան եւ գաղտնի հանդիպումները, ճշգրտում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ