News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային արձագանքման շտաբ է ստեղծվել Ճապոնիայի վարչապետի գրասենյակում՝ կապված այն բանի հետ, որ չինական պահականավը երկուշաբթի ներխուժել է ճապոնական տարածքային ջրեր Արեւելաչինական ծովի վիճելի կղզիների տարածքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին։

Չինական չորս պահականավ մոտեցել է Ճապոնիայի տարածքային ջրերին, և դրանցից մեկը ներխուժել է, ինչպես տեղեկացվում է, ճապոնական գոտի Սենկակու կղզիների տարածքում, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյուդաո և համարում են իրենցը։

Ճգնաժամային արձագանքման շտաբը  տեղեկություններ է հավաքելու այս միջադեպի մասին եւ հետեւելու է հետագա իրավիճակին, ասում է հեռուստաալիքը։

Սենկակու (Դյաոյուդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Ճապոնիան պնդում է, որ դրանք իրենն են 1895 թվականից, Պեկինում հիշեցնում ենմ որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական քարտեզներին Դյաոյուդաո կղզիները նշված են  որպես չինական տարածք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ վերահսկողության ներքո եւ հանձնվել են Ճապոնիային 1972 թվականին։

Տարածքային խնդիրը Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ հատկապես սրեց երկու երկրների հարաբերություններն այն բանից հետո, երբ 2012-ին Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի սեփականատիրոջից գնեց հինգ անմարդաբնակ կղզիներից երեքը, որոնք Պեկինում համարում են չինական տարածք։

Անցած տարի Ճապոնիան եւ Չինաստանը պայմանավորվեցին գործարկել Արեւելաչինական ծովում միջադեպերի կանխման մեխանիզմ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանի հանդիպման արդյունքներով։ Դրանով նախատեսվում էր արտակարգ կապի գծի ստեղծում՝ խուսափելու համար պատահական զինված բախումներից օդում եւ ծովում։ Մեխանիզմը պետք է գործեր հունիսի 8-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ