News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Չինաստանում լուսնային օրացույցով Ամանորի կապակցությամբ մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում բնակիչները երկրում 415 մլն ուղեւորություն են կատարել՝ ծախսելով 513,9 մլրդ յուան (76,21 մլրդ դոլար): Այս մասին են վկայում Չինաստանի Զբոսաշրջության եւ մշակությի նախարարության տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համեմատության համար՝ Լյուքսեմբուրգի ՀՆԱ-ն (2018 թվականի ԱՄՀ տվյալներով) մոտ 69 մլրդ դոլար է, Լատվիայի՝ 34 մլրդ, Կիպրոսի՝ 23 մլրդ, հարեւան Մոնղոլիայի՝ 13 մլրդ, Մոնտենեգրոյի՝ 5 մլրդ դոլար:

Չունցզեն (Գարնան տոն, լուսնային օրացույցով Ամանոր)  գրիգորյանական օրացույցով 2019 թվականին Չինաստանում սկսվել է փետրվարի 5-ին: Տարվա խորհրդանիշ է դարձել հողե խոզը: Ամանորյա տոնակատարությունները կավարտվեն Լապտերների տոնից հետո՝ (Յուանսյաոցզե կամ Դենցզե) առաջին լուսնային ամսի 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա տոներն ավարտվել են փետրվարի 10-ին:

Նախարարության տվյալների պահպանման եւ մշակման կենտրոնի հաշվարկներով՝ տոնական շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ Չինաստանով 415 մլն ուղեւորություն է կատարվել, ինչը 7,6 տոկոսով ավելին է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ:  

Զբոսաշրջության ոլորտի եկամուտը կազմել է 513.9 միլիարդ յուան (76.21 միլիարդ յուան)՝ տարվա ընթացքում ավելանալով  8.2 տոկոսով:

Նախարարության կողմից անցկացված հարցման համաձայն՝ տոնական օրերին զբոսաշրջիկները նախընտրել են ավանդական մշակութային միջոցառումները, զբոսաշրջիկների շուրջ 40 տոկոսը այցելել է թանգարաններ:

Չունցզեն ավանդական ընտանեկան տոն է, որն ընդունված է ընտանիքի հետ դիմավորել: 2019-ին չունյունը սկսվել է հունվարի 21-ին եւ կտեւի մինչեւ մարտի 1-ը: Իշխանությունների գնահատմամբ՝ երկրի բնակիչները այդ ընթացքում մոտ 30 ուղեւորություն կկատարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ