News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ Էմի Քլոբուշարը, որը նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին է հայտնել, իր ելույթի ժամանակ նման է եղել ձնեմարդուն, գրում է RT-ն:

«Էմի Քլոբուշարը հայտարարել է, որ նախագահական աթոռի համար պայքարի մեջ է մտնում, հպարտորեն խոսելով գլոբալ տաքացման դեմ պայքարի մասին՝ ընդ որում ելույթ ունենալով բառացի ձյունամրրիկի եւ սառնամանիքի ժամանակ: Անհարմար ժամանակ էր:  Ելույթի վերջում նա ձնեմարդու տեսք ուներ» —Twitter-ում գրել է նա:

Ավելի վաղ Մինեսոթայից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուշարը հայտարարել էր 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:

Փետրվարի 9-ին Մասաչուսեթս նահանգից դեմոկրատական կուսակցությունից սենատոր Էլիզաբեթ Ուորենը պաշտոնապես հայտարարել էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից պայքարի մեջ է մտել եւս մեկ թեկնածու՝ սենատոր Կամալա Հարիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ