News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Coca-Cola ընկերությունը 10 տարվա ընթացքում առաջին անգամ նոր ըմպելիքի արտադրություն է սկսում, որը վանիլի եւ նարնջի համ կունենա: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ից երկու տարբերակով՝ շաքարով եւ առանց շաքարի: Ընդ որում նշվում է, որ տասը տարվա ընթացքում սա ըմպելիքի համերի շարքի առաջին համալրումն է. 1985 թվականին բալի համով Coca-Cola էր հայտնվել, իսկ 2007-ին՝ վանիլի համով:

Նոր արտադրանքի թողարկման նախապատրաստման ընթացքում ընկերությունը ֆոկուս խմբերին տարբեր համերով ըմպելիքներ է առաջարկել, այդ թվում ազնվամորու, կոճապղպեղի եւ կիտրոնի համով, սակայն մասնակիցները նախընտրել են վանիլի եւ նարնջի համով տարբերակը:

«Մենք ցանկանում էինք ամառային անհոգ օրերի դրական հուշեր արթնացնել», - ասել է ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենտերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ