
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Գրուտ Այլենդ կղզու ափերի մոտ մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է 25-ամյա տղամարդու վրա: Ավստրալական NT News տաբլոիդի էլեկտրոնային տարբերակը հաղորդում է, որ տուժածը տեղափոխվել է Դարվինի թագավորական հոսպիտալ:
Հրատարակության տվյալներով՝ գիշատիչը տղամարդու վրա հարձակվել է ստորջրյա ձկնորսության ժամանակ: Տուժածին օգնության են եկել ընկերները, որոնք օգնել են նրան դուրս գալ ջրից եւ փրկարարների են կանչել: Տղամարդուն ուղղաթիռով տեղափոխել են հոսպիտալ:
Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն բժիշկների խոսքով, նրան երկարատեւ բուժում է սպասվում:
Դեպքից հետո Հյուսիսային տարածք շրջանի փրկարար ծառայությունը Գրուտ Այլենդ կղզու ափերի բոլոր լողափերը փակել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: