News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է եւ կապ չունի, թե քաղաքականություն մշակող մարմինն ինչ անուն կկրի։ Այս մասին ասյօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարզադատ Կարապետյանը։

«Նախարարությունների հիմնական գործառույթը քաղաքականություն մշակելն է, այսինքն նախարարությունը չի կարող գնալ եւ գործողություններ իրականացնել, օրինակ մարդկանց ջուր տալ։ Նախարարությունը պետք է  մշակի քաղաքականություն, որի հիման վրա իրականացնող մարմինները կսկսեն աշխատել ավելի արդյունավետ։ Հիմա թե մենք անունը կդնենք առանձին նախարարություն, թե վարչություն, թե բաժին կառավարության աշխատակազմում, բացարձակ էական չէ, էական է թե պրոֆեսիոնալների խումբն ինչպես է մշակելու քաղաքականություն եւ մենք որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու եւ մասնակցելու այդ գործընթացին»,– ասաց նա։

Տպել
Ամենաշատ