News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 6-8-ը Երեւանում կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ:

Ծրագիրը Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի եւ Տնտեսական համագործակցության եւ Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։

Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները եւ հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով: Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաեւ հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը եւ հարկային օրինապահության ամրապնդմանը։

Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության եւ պրակտիկայի միջեւ՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի եւ այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու եւ այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման եւ զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար:

Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի եւ այլ պաշտոնատար անձանց միջեւ, որի արդունքում նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրումը: Փաստաթուղթը կներկայացվի ՏՀԶԿ քարտուղարություն, ինչն էլ պաշտոնապես կհանդիսանա ծրագրի մեկնարկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան
Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական...
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ…
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ
«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ