News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունը 2018թ. հանդես է եկել Հայաստանում օդային ճանապարհով ուղեւորվող անձանց մասին նախնական տեղեկատվության փոխանակման (API/PNR) համակարգերի ներդրման նախաձեռնությամբ: Բազմակողմանիորեն ուսումնասիրվել է համակարգերի ներդրման միջազգային լավագույն փորձն ու պատրաստվել ծրագրի ներդրման նախագիծ: Աշխարհում ավելի քան 60 երկիր կիրառում են API/PNR համակարգերը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օդանավակայաններում մեծ ուղեւորահոսքերի արդյունավետ կառավարման նպատակով Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի կողմից մշակված API (ուղեւորների նախնական տեղեկատվության) եւ PNR (ուղեւորների տվյալների գրանցման) համակարգերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին նախքան ուղեւորների ժամանումը նրանց մասին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստուգման գործընթացում ռիսկերի կառավարումն առավել թիրախային դարձնելու նպատակով:

Համակարգերի ներդրումը Հայաստանում կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ռիսկերի թիրախային գնահատմանը, օդանավակայաններում ցածր ռիսկային ուղեւորների հոսքի թեթեւացմանը եւ վերջիններիս ուղեբեռների ստուգման ժամանակահատվածի նվազեցմանը:

ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչը հունվարի 20-23-ը մասնակցել է Բրյուսելում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության եւ Միջազգային օդային փոխադրումների ասոցիացիայի API/PNR հաղորդակցության կոմիտեի 23-րդ հանդիպմանը:

Քննարկվել են ծրագրի ներդրման ուղեցույցները, առաջարկվող փոփոխությունները եւ մարտահրավերները: ՀՀ-ում API/PNR համակարգերի ներդրման նպատակով անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր՝ նոր իրավական ակտերի ընդունման կամ արդեն իսկ գործող իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու միջոցով, մասնավորապես՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերի առումով:

Ներկայում այդ նպատակի իրականացման համար աշխատանքներ են տարվում միջգերատեսչական համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը. ՊԵԿ
Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացման և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով Կոմիտեն հորդորում է մաքսային...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոյի վերելքը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 22-ին, կազմել է...
ՀՀ-ի եւ Վրաստանի ֆիննախարարությունների համագործակցությունը վերջին շրջանում կրում է առավել ինտենսիվ բնույթ. Նախարար
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փորձի փոխանակման ու արդյունավետ համագործակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը...
Դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը. Պարսյան
Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական...
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ…
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ
«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը...
Ամենաշատ