News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես համաձայն չեմ այն քննադատության հետ, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը բազմավեկտոր չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողներիմ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես համաձայն չեմ այն քննադատության հետ, որ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը բազմավեկտոր չէ, եթե նայեք ծրագիրը հստակ կերեւա, որ կան մի շարք կարեւորագույն ուղղություններ, որոնք առաջնահերթություն են եւ  այդ առաջնահերթությունները տարբեր են եւ ներկայացնում են տարբեր վեկտորներ։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ նշած չէ, ես չեմ կարծում, որ Կառավարության ծրագիրը, հատկապես արտաքին քաղաքականության մասը պետք է շատ դետալային լինի։ Այս առումով ծրագիրը պետք է ներկայացնի հիմնական ուղղությունները եւ հիմնական շեշտադրումները, ինչն էլ արված է»,– ասաց նա։

Ռուբինյանը հավելեց, որ ինքը դրական է գնահատում Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ