News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Չինաստանը զզվելի է անվանել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն, իբր, ույղուրների «համակենտրոնացման ճամբարների» գոյության մասին եւ արդեն բողոք է ներկայացրել թուրքական կողմին, երկուշաբթի տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։ Դա չափազանց զզվելի է։ Մենք արդեն բողոք ենք ներկայացրել թուրքական կողմին»,- ճեպազրույցում ասել է Հուա Չունյինը։

2018 թվականի օգոստոսին ՄԱԿ ռասայական խտրականության վերացման կոմիտեի փորձագետները հրապարակված զեկույցում տեղեկացրել էին, որ մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ-ն ասել է, որ ույղուրներին «վերադաստիարակման ճամբարներում» պահելու տեղեկատվությունը ոչնչով հաստատված չէ եւ չի համապատասխանում իրականությանը։

Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ շրջանում ստեղծված են «պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության հաստատություններ», որոնցում հիմնական շեշտադրումն արվում է ընդհանուր կիրառության լեզվի, օրենքի դրույթների և պրոֆեսիոնալ հմտությունների դասավանդման վրա։ Այդ կենտրոններում, չինական կողմի հավաստմամբ, աշխատանք է տարվում «ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը դիմակայության» ամրապնդման, ինչպես նաեւ ծայրահեղականության վերացման ուղղությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հրապարակված հայտարարության մեջ կոչ էր արել Չինաստանին հարգել էթնիկ ույղուրների իրավունքները եւ փակել նրանց հարկադիր պահման ճամբարները։ Աքսոյը «ողջ մարդկության համար խայտառակություն է անվանել այն փաստը, որ 21-րդ դարում ավելի քան մեկ միլիոն ույղուրներ բախվել են հարկադիր պահման, տանջանքների եւ գաղափարախոսական մշակման քաղաքականությանը բանտերում եւ համակենտրոնացման ճամբարներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ