News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ չէ, որ մինչեւ դեսպան նշանակվելը, թեկնածուն հանդիպի ԱԺ պատգամավորների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ «Լուսավոր Հայաստանը նախաձեռնություն է հեղինակել, որով խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու դիվանագետների նկատմամբ, ովքեր դեռ չեն նշանակվել։

«Պետք  է նշեմ, որ նախագիծը քննարկող գլխադասային հանձնաժողովը  պետաիրավական հանձնաժողովն է, բայց այնուամենայնիվ ես սկզբունքային տարաձայնություն չունեմ այստեղ, այսինքն՝ խնդիր չեմ  տեսնում, իմ միակ մտահոգությունը այն է, որ նախագիծը համապատասխանի Սահմանադրությանը, այսինքն՝ չտեսնենք որեւէ հակասություն Սահմանադրության հետ, ինչպես նաեւ պետք է հաշվի առնել մի շարք տեխնիկական հանգամանքներ, օրինակ մինչեւ նշանակվելը, որ կետում է նշանակվելիք դեսպանը գալիս»,– ասաց նա։

Ռուբինյանը հավելեց, որ եթե դեսպանի թեկնածուն չի կարողանալու ապացուցել իր պիտանելիությունը, նա չպետք է նշանակվի այդ պաշտոնում։

«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ սկզբունքային խնդիր չկա, եթե դեսպանը չի կարողանալու իր պիտանելիությունը ապացուցել պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, հետեւաբար նա լավ դեսպան չէ եւ չպետք է  նշանակվի»,– նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ