
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խու Խունինը հայտնել է, որ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փետրվարի 11-ին ԱՄՆ-ի ՌԾՈՒ երկու ռազմական նավեր մտել են Չինաստանի չինական Նանշա կղզիների շրջանի տարածքային ջրեր: Նման գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը եւ սպառնում խաղաղությանը եւ անվտանգությանը», — ասել է դիվանագետը:
Նա նշել է, որ չինական կողմն «անվիճելի ինքնիշխանություն ունի Նանշա կղզիների եւ դրան շրջապատող ջրերի նկատմամբ»:
Նրա խոսքով, Չինաստանը, որը միշտ հարգել է միջազգային իրավունքի շրջանակում նավագնացության եւ թռիչքների ազատության սկզբունքը, դեմ է արտահայտվում ցանկացած պետության՝ նավագնացության եւ թռիչքների ազատության ապահովման պատրվակով մյուս երկրների ինքնիշխանությանը եւ անվտանգությանը վնասելու փորձերին:
«Չինաստանն ամերիկյան կողմին կոչ է անում դադարեցնել նման սադրանքները եւ հարգել Հարավչինական ծովում կայունության պահպանման մեր ջանքերը», - եզրափակել է նա: