News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասը հայտնի է իր արտասովոր եւ չափազանց թանկ տներով։ Forbes-ը պատմել է աշխարհում ամենաշքեղ ռմբապաստարանի մասին։ 1300 քառ. մետր մակերեսի վրա կառուցված է ոչ միայն այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար, այլեւ անգամ գիշերային ակումբ՝ պարահրապարակով, ջակուզիով եւ լողավազանով։ Հինգ ննջասենյակ, վեց լոգարան, լողավազան, սաունա եւ գիշերային ակումբ բարով։ Գետնի տակ, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։

Լուսավորության հատուկ համակարգը նմանակում է արշալույսներն ու մայրամուտները։ Այսքան պատկառելի բունկերով տունը կառուցվել է յոթանասունական թվականներին, գործարար Ջերի Հենդերսոնի կողմից, որը հիմնել  էր բունկերների արտադրության ընկերություն եւ անգամ կազմակերպել դրանց ցուցահանդես 1964 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ