News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին եւ միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, ոչ թե անձնային եւ խմբային: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Հայաստանում այդպիսի երեւույթներ եւ այդպիսի երեւույթների շարունակություններ չեն կարող լինել:՜Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում եւ գյուղերում շատ հաճախ պատահում է, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, «օբյեկտներն են» ամենահաջողակները, դա ունի, բացի իմ նշած առաջին մասից, նաեւ երկրորդ պատճառ, որովհետեւ դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ «օբյեկտները» խուսափեն հարկային պարտավորություններից, խուսափեն պետության առաջ ունեցած պարտավորություններից, հարկերից, գույքահարկից՝ սկսած մինչեւ ՀԴՄ խփել-չխփելը: Այստեղ մենք ունենք շատ լուրջ պրոբլեմ, եւ պրոբլեմն այն է, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, դեռ Հայաստանում կա մտայնությունը, որ բա եղավ, հասկացանք, հեղափոխություն էր, հիմա 1-2 ամիս կանցնի կամ մի տարի, խորհրդարանական ընտրություններն էլ հորով-մորով արեցինք, կմոռանան բոլորը, թե ինչի համար են հավաքվել, եւ ամեն ինչ կսկսվի նորից:

Ես խնդրում եմ՝ նման հույս չունենաք. ամեն ինչ չի սկսվելու նորից, եւ որեւէ բան չի վերադառնալու հնին: Ես սա ուզում եմ ասել եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, բոլոր առումներով: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հեսա մինչեւ այս խորհրդարանական ընտրությունները բան չմնաց, իրար աչքով են տալիս, հեսա բան չմնաց, մի բան կանենք, մի բան կլինի: Մի բան չե՛ք անի, ոչ մի բան չի՛ լինի, եւ միակ բանը որ կլինի Հայաստանում կոռուպցիան եւ կոռուպցիոներներին արմատախիլ անելն է»,-ընդգծեց Փաշինյանը:

«Այս ընթացքում մենք շանս ենք տվել եւ շանս ենք տալիս շատերին, գուցե բոլորին, եւ ովքեր չեն օգտվի այդ շանսից, փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:Հայաստանում գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակ է՝ եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր տղա, հորեղբոր տղու ընկեր, բարեկամի ընկեր, ընկերոջ բարեկամ, վարորդ, հավաքարար, չգիտեմ ինչ, որոնք երբեք գործի չեն գալիս, եւ հետո ասում են ՀՀ-ում փող չկա: Ինչքան կա՝ եկեք այդ փողն արդյունավետ օգտագործենք, հետո մտածենք մնացածի մասին:

Բայց ես էլի եմ ասում՝ չեմ ուզում համահարթեցնել բոլորին եւ ամեն ինչ, խոսում եմ այն պրոբլեմների մասին, որոնք պետք է հուզեն մեզ բոլորիս: Ես չեմ կարող պնդել, որ ամենուրեք եւ համատարած ամեն ինչ հենց այդպես է: Ես գիտեմ եւ էլի եմ ասում, որ Հայաստանում համայնքների ղեկավարներ, ինչպես մարդիկ, ինչպես նախարարներ, ինչպես պատգամավորներ տարբեր են, եւ չի կարելի մի չափանիշով չափել բոլորին: Ես ընդամենը խոսում էի այն ավանդույթների եւ ընկալումների մասին, որոնք կան, գոյություն ունեն:

Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը, եւ ովքեր պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու գործում:

Բնականաբար, մենք մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք նրանց աջակցելու, զորավիգ լինելու, աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, եւ ուզում եմ ասել, որ դա չի կարող լինել միակողմանի ճանապարհ, դա պետք է լինի երկկողմանի ճանապարհ»»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ