News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն ենք հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, եւ մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել:

Մեր նպատակադրումը հետեւյալն է՝ քանի որ նաեւ կարեւորագույն խնդիրը ներդրումային միջավայրի եւ ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր:

Բայց հիմնականում մեր կոչը եւ պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային եւ այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային եւ հանրային կյանքի աշխուժացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձինք ներկայացրել են իրենց բիզնես նախաձեռնությունների արդյունքները
Համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև պլենար նիստ, որի շրջանակում...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է ...
Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ․ Թավադյան
Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման ․․․
ԵԱՏՄ-ն Հայաստանի համար արտոնյալ վարկեր ստանալու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծել․ Թավադյան
Նրա խոսքով երկրում սուր է գործազրկության եւ դրանից բխող միգրացիայի խնդիրը․․․
Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել հավասարակշռված տնտեսական քաղաքականության դեպքում․ տնտեսագետ
«Կարելի է նաեւ կանխատեսել, որ եթե կառավարությանը հաջողվի գրավիչ պայմաններ ստեղծել Ռուսաստանից եկած ․․․
Ռուբլու արժեզրկումը կհանգեցնի Հայաստանից ռուսական շուկա ապրանքների արտահանման ծավալների կրճատման․ Մանասերյան
Ռուսական ռուբլու արժեզրկումը 2023թ․ կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի բնակչության գնողունակությունը ․․․
Ամենաշատ