
Փետրվարի 11-ին կայացավ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը:
Հանդիպման օրակարգում ընդգրկված էր ընդամենը երկու հարց `փոխնախագահի ընտրություն եւ կառույցի աշխատանքի կարգի հաստատում:
Հանձնաժողովի փոնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Վարդան Վարդանյանը: Պատգամավորները միաձայն հավանություն տվեցին նաեւ կառույցի աշխատանքի կարգին: