News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փաստել է, որ հանրապետությունում ավելացել է զբոսաշրջիկների հոսքը։

Փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսում Ապրեսյանը նշել է, որ տուրիստական հոսքի աճը, ինչպես եւ սպասվում էր, ավելացել է 10 տոկոսով։ Իր դերն է ունեցել նաեւ հեղափոխական գործընթացը, որն էապես նպաստել է Հայաստանի ճանաչելիությանը։ Ապրեսյանը նշել է ձեռք բերված հաջողությունը կապիտալացնելու անհրաժեշտության մասին։ Դրա համար հարկավոր է կարողանալ ադրյունավետ կառավարել գործընթացներն ու հասնել լավ արդյունքի։ «Հարկավոր է աշխատել ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։ Զբոսաշրջիկները չպետք է հիասթափված հեռանան։ Տեսածը պետք է գերազանցի նրանց ակնկալիքները, որպեսզի տուն վերադառնալով հիացմունքով պատմեն հարազատներին ու ընկերներին՝ խորհուրդ տալով նրանց եւս այցելել Հայաստան»,- ասել է Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ 2000-2018 թվականներին զբոսաշրջիկների հոսքն ավելացել է մոտ 30 անգամ, ավելի քան 100 անգամ մեծացել է հյուրանոցային տնտեսությունը, այդ թվում՝ մարզերում։ Գործում են ավելի քան հազար զբոսաշրջային գործակալություններ և տուրօպերատորներ։ «Սակայն ազնիվների կողքին անազնիվներն էլ կան, նրանք տրամադրում են անորակ ծառայություններ, խուսափում են հարկերի վճարումից, ազնիվ աշխատողների համար ստեղծում անհավասար պայմաններ։ Սա բացասաբար է անդրադառնում Հայաստանի իմիջի վրա։ Տուրիզմը ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական ու քաղաքական նշանակություն ունի»,- ասել է Ապրեսյանը՝ հավելելով, որ գործող օրենսդրությունը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Որպես կարեւոր քայլ նա նշել է համապատասխան ծառայությունների՝ զբոսավարների եւ տուրօպերատորների, հյուրանոցային բիզնեսի լիցենզավորումը։ Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ երկրում աշխատում են տուրօպերատորներ եւ զբոսավարներ հարեւան երկրներից։ «Բացի այն, որ սա խանգարում է տեղի օպերատորներին, կարող է դառնալ Ցեղասպանության, Հայաստանի պատմության մասին տեղեկատվության խեղաթյուրման աղբյուր։ Տեղեկատվական անվտանգության լուրջ խնդիր կա»,- նշել է Մեխակ Ապրեսյանը։

Ինչ վերաբերում է տուրիզմի մասով կառավարության ծրագրին, Մեխակ Ապրեսյանը դրանում դրական միտումներ է տեսնում։ Ծրագրում խոսվում է Հայաստանի ներսում եւ արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման եւ պաշտպանության մասին։ Ցավոք, շարունակել է Ապրեսյանը, ծրագրում չկան ներքին տուրիզմի զարացման բաղադրիչներ։ Այս հարցը Ապրեսյանն առաջարկում է լուծել հարկային օրենսգրքում փոփոխությունների միջոցով՝ արտոնություններ տրամադրելով մասնավոր սեկտորին՝ պետծառայողների համար սոցփաթեթի օրինակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում զբոսաշրջիկների համար կփակեն Քեոփսի բուրգը
Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մերձակայքում գտնվող Նեղոս գետի արեւմտյան․․․
Բալիի իշխանություններն արգելել են զբոսաշրջիկներին մոտոցիկլետներ վարձել աղմկահարույց ՃՏՊ-ներից հետո
Կոստերի խոսքով՝ այսուհետ զբոսաշրջիկները ստիպված կլինեն օգտվել Բալիի զբոսաշրջային բիզնեսի կողմից տրամադրվող տրանսպորտային ծառայություններից․․․
2022 թվականին Հայաստան է այցելել մոտ 1 մլն 666 հազար զբոսաշրջիկ․ Էկոնոմիկայի նախարար
Բնակության նպատակով ժամանել է 113 հազար 753 մարդ․․․
Ստամբուլ եւ Երեւան չվերթները մայիսյան տոներին ամենապահանջվածն են ՌԴ-ում
Ամենապահանջված չվերթները ՌԴ-ի համար մայիսյան տոներին Երեւանն ու Ստամբուլն են...
Բալիում կխստացնեն հսկողությունը զբոսաշրջիկների վարքի եւ հագուստի նկատմամբ
Բալիի Զբոսաշրջության խորհրդի նախագահ Իդա Ագունգ Պարտա Ադնյանան պատմել է, որ տասը․․․
Հայաստանը Բեռլինում մասնակցում է ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի կազմակերպությունների հետ ներկայացնում...
Ամենաշատ