News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Պետության գործունեության հիմքում պետք է ղարաբաղյան խնդիրը լինի: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դրան պետք է ուղղված լինի նաեւ Կառավարության ծրագիրը, քանի որ առանց այդ բաղադրիչի չի կարելի խոսել այլ գաղափարների իրականացման մասին:

«Շատ կարեւոր է, որ իշխանությունները անընդհատ բարձրացնում են այն հարցը, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին, եւ առանց Ստեփանակերտի մասնակցության անհնար է լուծել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի անվտանգության եւ տարածքների հարցը: Չի կարելի ինչ-որ ժամկետների վրա կենտրոնանալ: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կարող է հարյուր տարի տեւել, ճիշտ այնպես, ինչպես սկսվեց հարյուր տարի առաջ եւ դեռ չի լուծվել», - ասաց փորձագետը:

Պողոսյանը կածում է, որ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումների ժամանակ կարող են հազարավոր այլ հարցեր քննարկվել: «Անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, փախստականների խնդիրները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ շփումները եւ այլն: Այս իմաստով իշխանությունները չեն շեղվում այն հայտարարությունից, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանին: Եթե խոսքը  Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա այն չի կարող որոշվել առանց Ստեփանակերտի մասնակցության », - հավելեց  նա:

Փորձագետի կարծիքով, անվտանգության խնդիրը պետք է ավելի լայնորեն դիտարկել: «Եթե Ալիեւը հավակնում է ոչ միայն Ղարաբաղի տարածքին, այլեւ Երեւանի, դա նշանակում է, որ սահմանի անվտանգության մասին մեր ընկալումը պետք է ավելի լայն լինի: Ակնհայտ է, որ Երեւանի անվտանգությունը սկսվում է Ղարաբաղի սահմանների անվտանգության ապահովումից», - եզրափակեց Թեւան Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան
Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ...
ՌԴ-ն ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին. ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել. Մամիջանյան
Թող մեր քաղաքացիները համադրեն, թե ինչպես էր նախօրեին այստեղ...
Անընկալելի է Ալեն Սիմոնյանի ուղիղ ճնշումը Արցախի նկատմամբ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով. Մամիջանյան
Երեկ Ալեն Սիմոնյանը կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված...
Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան
Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել, այդ թվում նաեւ Ադրբեջանի վերաբերյալ, եւ նույնիսկ Ադրբեջանի զեկույցի մեջ նշված է Արցախի ինքնորոշման...
Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց 
Կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը․․․
Բաքուն պահանջում է Արցախի ժողովրդին «հայկական ծագում ունեցող բնակիչներ» անվանել
Ադրբեջանցի պաշտոնյայի տրամաբանությամբ՝ միջազգային մեխանիզմները նախապատրաստվող սադրանքի նշան են․․․
Ամենաշատ