News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել։ Նա այս մասին նշեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ ինքը կապի մեջ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ:

«Օրինակ՝ քննարկել են տեսակցության հարցը՝ կապված ընտանիքի անդամների հետ, բնականաբար, մենք սրանով ակտիվ զբաղվել ենք։ Արգելանք կա,  բայց մենք աշխատել ենք այս ուղղությամբ, կարծում եմ, որ նաեւ մեր միջամտությունից հետո որոշակի թույլտվություններ եղան ընտանիքի հետ տեսակցելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Թաթոյանն ասաց, թե ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող քրեական գործով քաղաքական հետապնդում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թաթոյանի խոսքով՝ իրենք մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունեն։

«Ուզում եմ նշել, որ մեզ համար նշանակություն չունեն այն հասարակական պատկերացումները, որոնք կան անձի վերաբերյալ, թե ով է հանցանքի մեջ մեղադրվողը: Մենք աշխատում ենք օրենքով մեր առաջ դրված խնդիրներին համապատասխան, բնականաբար,  կատարում ենք բոլոր հնարավոր գործողությունները»,- նշեց Թաթոյանը:

Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում Քոչարյանը ՄԻ պաշտպանն արձագանքեց. «Խցում մենակ է պահվում։ Դե «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում խցերը փոքր են, բայց վերաբերմունքից դժգոհ չէ։ Դրանք սովորական պայմաններ են, որեւէ առանձնահատուկ բան չեմ տեսել»:

Հարցին՝ նա շարքային կալանավո՞ր է, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ի՞նչ նկատի ունեք շարքային կալանավոր ասելով։ Ինձ համար ազատությունից զրկված ցանկացած անձի պաշտպանությունը կարեւոր է։ Այս դեպքում, քանի որ հանրային մեծ նշանակություն ունի եւ խոսքը ՀՀ 2-րդ նախագահի մասին է, ըստ այդմ՝ մեզ համար էլ առաջնային ուշադրության հարցերից է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց. 7օր.am
Խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը...
Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի...
Ամենաշատ