News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրում ծնելիության խթանման եւ այդ նպատակով կանանց 31 հազար եվրո վարկ տրամադրելու ծրագրի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով MTI-ին։

Պետական պլանի պայմաններով՝ 40 տարեկանից երիտասարդ յուրաքանչյուր կին առաջին ամուսնության ժամանակ ստանում է անտոկոս վարկ պետությունից՝ 31.417 եվրոյի չափով՝ ազատ տնօրինման համար։ Առաջին երեխայի ծնվելիս նման վարկի վճարումը կանգնեցվում է երեք տարով, երկրորդ երեխայի ծնվելը կրճատում է պետությանը վերադարձվող գումարը 10 հազար եվրոյով։ Երրորդ երեխայի ծնունդն ազատում է մայրերին վարկի ողջ գումարը վերադարձնելուց։

Բացի այդ, կառավարությունը բյուջեում նախատեսել է բազմանդամ երեխաների ընտանիքների համար վարկային ծրագրերի թեթեւացում բնակարան գնելու համար եւ հիփոթեքի հնարավորություն՝  պարզեցված ընթացակարգով, ինչպես նաեւ երաշխավորել է վարկի տրամադրումը բազմազավակ ընտանիքների համար։ Երեք երեխա ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ 7,5 հազար եվրո վարկ՝ ընտանեկան մինիվեն գնելիս։ Իսկ չորրորդ եւ ավելի երեխա ունեցած կանայք ապագայում ցմահ կազատվեն հարկեր վճարելուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ