News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա - Կայմակտչիեւային։

Տրանսպորտի, կապի եւ տջեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ տրանսպորտի, կապի եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում կան բոլոր նախադրյալները երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու համար, եւ պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ համապատասխան քայլեր կատարել։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը եւս անդրադարձել է գործակցության ընդլայնման հնարավորություններին, այնուհետեւ նախարարին է ներկայացրել հայ-բուլղարական միջկառավարական հերթական նստաշրջանի կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

Նա կարեւորել է նստաշրջանի օրակարգում հայկական կողմի առաջարկություններն ընդգրկելու անհրաժեշտությունը եւ ներկայացրել է օրակարգային հարցերի շրջանակը։

Դրանք հիմնականում առնչվում են ավտոմոբիլային՝ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ոլորտներին, փոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացմանը, էլեկտրոնային հաղորդակցության, փոստային եւ առցանց փոստային փոխադրումների ոլորտներում իրականացրած օրենսդրական նախաձեռնություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը եւ այլն։

Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված թեմաները առաջիկայում աշխատանքային կարգով կքննարկվեն, որից հետո կարվեն համապատասխան առաջարկություններ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կապի գործող օպերատորներից ոչ մեկը «ՄՏՍ Հայաստան» ընկերության գնորդը չէ․ ՀԾԿՀ
Գնորդի անունը չեմ կարող ասել, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է․․․
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Շենգավիթում. Նա նաև ընդլայնել է ցանցը այդ համայնքում
Ընկերության վաճառքի եւ սպասարկման սրահի հանդիսավոր բացմանը ներկա էր...
«ՄՏՍ Հայաստանը» դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի թույլտվություն ստանալու համար
«ՄՏՍ Հայաստան»-ը հանձնաժողով է դիմել հունվարի 26–ին, այս պահին դիմումը քննարկման փուլում է…
Մարտի 7-ին 6 ժամով թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից...
Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
Team-ն այս անգամ ներկայանալու է բոլորովին նոր ձևաչափով...
ՀՌՀ-ի եւ արգենտինական ENACOM-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Տ․ Հակոբյանը այցելելու է «Արգենտինական ռադիո և հեռուստատեսություն» պետական ընկերություն, հանդիպելու ընկերության նախագահ Ռոսարիո Լուֆրանոյի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ