News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դիտարկում է արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը ապրիլի 14-ին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով EFE պետական տեղեկատվական գործակալությանը։

Կառավարող սոցիալիստները զբաղեցնում են խորհրդարանի ստորին պալատի տեղերի մեկ քառորդից պակասը, եւ այս շաբաթ նրանք պետք է քվեարկեն 2019թ. բյուջեի համար։

Վերջին մի քանի օրերի ընթացքում պաշտոնյաները տեղեկացրել են Reuters գործակալությանը, որ արտահերթ ընտրությունները միանգամայն հավանական են, բայց ժամկետը դեռեւս հստակեցված չէ։

Սանչեսի կուսակցությունը ամբողջ ուժով փորձում է աջակցություն ապահովել իր համար, որպեսզի անցկացնի բյուջեի օրինագիծը, ինչը կախված է մյուս կուսակցությունների, այդ թվում կատալոնյան ազգայնականների քվեարկությունից, որոնք հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։

Փետրվարի 12-ին կատալոնցի 12 քաղաքական գործիչ կկանգնի Իսպանիայի բարձրագույն ատյանի դատարանի առջեւ՝ 2017թ. Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապված՝ խռովության մեղադրանքով։ Մադրիդը հանրաքվեն լեգիտիմ չի համարում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել