
Կատարը եւ Ֆրանսիան անվտանգության եւ տնտեսության հարցերով համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, հաղորդում է AFP- ն:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդուլրահման ալ-Տանին Դոհայում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ՝ «ռազմավարական երկխոսության» մասին համաձայնագիր ստորագրելու համար:
Համաձայնագրով «նոր փուլ է» սկսվում երկու երկրների հարաբերություններում, ասել է Ալ-Տանին: «Այս պլատֆորմը կներառի երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ էներգետիկայի, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում», - հավելել է նա:
Լե Դրիանը նշել է, որ համաձայնագիրը Փարիզին եւ Դոհային «պարտավորեցնում է» կանոնավոր հանդիպումներ անցկացնել:
Կատարը անցյալ շաբաթ ընդունել է ֆրանսիական արտադրության առաջին 36 Rafale կործանիչները:
Պարսից ծոցի էներգառեսուրսներով հարուստ պետությունը 2017 թվականի հունիսից մեծ միջոցներ է ծախսում պաշտպանության համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել են Դոհայի հետ հարաբերությունները եւ ուժեղացրել քաղաքական եւ տնտեսական բոյկոտը: