News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Արագած համայնքի 478 տնտեսություն վարկերի ու ոռոգման ջրի պարտքերի պատճառով կանգնած է գույքը կորցնելու վտանգի առաջ: Այսօր՝ փետրվարի 11-ին,  նրանք հերթական նամակն էին բերել՝ փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը՝ մեզ արհամարհելով, չի պատասխանում մեր նամակներին: Մենք կոնկետ պարոն վարչապետին մեր ամբողջ համայնքի կողմից խնդրում ենք, որ վերանայի որոշումները: 1 հա ջուրն արժե 75 հազար դրամ: Հիմա գյուղապետին հրաման են տվել՝ ով չի վճարել 2008 թվականից մինչև հիմա հողի հարկերը, դիմել են դատարան: 9 հա տարածքի համար 261 հազար դրամ ինձ դատի են տվել, կալանքը քիչ էր վրես, հիմ էլ սա»,-ասաց Արագած գյուղի բնակիչ Վալենտին Սահակյանը:

Նրա խոսքով՝ եթե իրենց հարցը չլուծվի, փակելու են ճանապարհները. «Փակելու ենք ճանապարհը, վերջին լծակներն օգագործելու ենք: Ըդոնք գողտու էն ուտում, չէինք տեսնում, ըստոնք ապաշքյաա են եկել, շատ էին աշխատել, բանվոր դասակարգից շատ, մի հատ էլ իրանց պարգևատրումներ են դնում, կամ մի հատ էլ տոնածառ են դնում»,-ասաց նա:

Տպել