News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ ԿԺԴՀ առաջնորդների երկրորդ գագաթաժողովի մասին պայմանավորվածությունը «հիանալի մեկնարկ» կդառնա Կորեական թերակղզու շուրջը խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը՝ հայտնում է AFP-ն։

ԱՄՆ եւ ԿԺԴՀ նախագահները պետք է հանդիպեն փետրվարի 27-28-ը՝ Հանոյում

«Մեզ համար թերակղզում խաղաղության եւ բարգավաճման դարաշրջանը մոտեցել է»,- ասել է Մունը։ Նրա խոսքերով, այդ հանդիպումը դարձել է «Կորեական թերակղզու շուրջը խաղաղ բանակցությունների «հիանալի մեկնարկ»։ Սակայն նա խոստովանել է, որ «նախկինի պես կասկածներ կան, թե կստացվի արդյոք հաջողությամբ ավարտել Կորեական թերակղզու ապառազմականացումը եւ խաղաղ գործընթացը»։ Երկու Կորեաների եւ ԱՄՆ-ի առաջնորդները շարունակում են այդ հարցով բանակցությունները՝ հավելել է Մունը։ Նա շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին եւ Կիմ Չեն Ընին՝ նրանց «աննախադեպ համարձակ դիվանագիտական ջանքերի» համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ