News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 11–ին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով պետբյուջե վերադարձնել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախորդ տարեվերջին ստացած պարգեւավճարները։

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ նախարարության, մարզպետարանի եւ քաղաքապետարանի  պաշտոնյաները անօրինական են ստացել միլիոնների հասնող պարգեւավճարները։

«Մենք ուզում ենք հարցնել, թե ո՞ր արժանիքների համար են մի քանի ամիս աշխատած պաշտոնյաները ստացել այդ պարգեւավճարները»,–հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ եթե այդ գումարները չվերադարձվեն պետբյուջե՝ իրենք  ստորագրահավաք կսկսեն։

Այսպիսով ակցիայի մասնակիցները որոշում կայացրեցին ժամանակ տալ կառավարությանը՝ ակնկալելով հստակ պատասխան , թե ե՞րբ այդ գումարնեը հետ կվերադրաձնեն պետական բյուջե։

Հիշեցնենք, որ հունվարին հայտնի դարձավ, որ որոշ մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգեւավճարներ էին տվել իրենք իրենց եւ աշխատակիցներին։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաեւ ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 եւ ավելի միլիոն դրամ էին ստացել։ Խոշոր պարգեւավճարներ էին ստացել նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ