News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այգեստան գյուղում հողը չի ջրվում, որովհետեւ ջուրը  չի հասնում գյուղացուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովի շրջանակում, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը, որը նախկին դատախազ է:

«Ինձ համար գոյություն չունի նոր Հայաստան, ինձ համար նշանակություն չունի հեղափոխություն կամ ոչ հեղափոխություն։ Եթե մարդը հեղափոխական չէ, եթե մարդը իր էությամբ ստրուկ է եղել, ինչ էլ անես, նա նույն ստրուկն է մնալու։ Մեր գյուղում հողը չի ջրվում, որովհետեւ ջուրը  չի հասնում գյուղացուն: Գյուղի 500 հա-ից 130 հա ջրվում է Մխչյանի ջրատարից, իսկ 370 հա-ն չի ջրվում: Ջուրը գալիս է երեք գյուղերի միջով, այդ մարդիկ մեր ջուրը գողանում են, երեք գյուղերի գյուղացիները: Ջուրը մեր գյուղ չի հասնում: Մենք առաջարկել ենք, որ փակ խողովակաշարով ջուրը հասցնեն մեր գյուղ: Ես առաջարկում եմ Պապիկյանին՝ պարոն նախարար, դուք ասում եք՝ սուբվենցիա, դուք մեզ տվեք 2,2 կմ խողովակը, մնացած 220,000 դոլարի աշխատանքները գյուղապետարանն ինքը կանի: Ասում են՝ թանկ է, չկա: Եթե դուք ներքին ցանցը վերանորոգում եք, բայց ջուրը չի հասնում, էդ ցանցն ո՞ւմ է պետք»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ գյուղացին հիմա վատ վիճակի մեջ է, քանի որ միակ ապրուստը  հողն է:

Գյուղապետի խոսքով՝ իրենց պետք չէ գյուղի ոռոգման ներքին ցանցը վերանորոգել, իրենց ոռոգման ջուր է պետք։ 

Սոկրատ Հովսեփյանը բողոքեց, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն թույլ չտվեց համաժողովի ժամանակ խոսել, գյուղից էլ 300 մարդ այս խնդրի մասին դիմում է գրել վարչապետին։

«Ես ամեն ինչ անում եմ ելնելով գյուղի շահերից, ես երբեք չեմ մտածել՝ վայ ես ինչ–որ մեկի դուրը չգամ, հանկարծ հեռացնեն։ Տեսաք, որ մարզպետն ինձ ճնշում է, որ ես չխոսեմ, ես հո քո մակարդակի՞ն չեմ, որ ինձ ճնշում ես։ Ես 3 ինստիստուտ ավարտած մարդ եմ։ Իմ նկատմամբ 5 հատ քրեական գործ են հարուցել, 2 հատ սովետի ժամանակ, 3 հատ էլ այս վերջին տարիներին»,– ասաց գյուղապետը՝ նշելով, որ նախագիծը ներկայացնելու են վարչապետին։ 
 

Տպել
Ամենաշատ