News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը Սաուդյան Արաբիայի՝  «իրենց լիազորություններից դուրս գործած» պաշտոնյաների կողմից կատարված  «սխալ» է անվանել:

«Ջամալ Խաշոգջիի մահը մեծ ողբերգություն էր», - CBS-ին տված հարցազրույցում ասել է ալ Ջուբեյրը:

«Դա սխալ էր: Այն կատարվել է Սաուդյան Արաբիայի՝  «իրենց լիազորություններից դուրս գործած» պաշտոնյաների կողմից»:

«Մենք ասացինք, որ հետաքննություն կանցկացնենք: Մենք մեղավորներին պատասխանատվության կենթարկենք եւ կպատժենք: Սաուդյան Արաբիայի  թագաժառանգը որեւէ առնչություն չի ունեցել դրան: Խաշոգջիին սպանելու հրաման չի եղել: Ամբողջ երկիրը ցնցված է»:

Նա կոչ է արել սպասել դատավարության ավարտին, եւ հետո միայն «դատել մեզ»:

Ալ-Ջուբեյրը նշել է, որ սաուդցի քննիչները մինչեւ օրս  չգիտեն, թե որտեղ է գտնվում Խաշոգջիի մարմինը: Թուրք պաշտոնյաները նշում են, որ հարձակվողները լրագրողի մարմինը լուծել են աղաթթվի մեջ՝ փորձելով թաքցնել նրա սպանության ապացույցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ