News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 11-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում Դավիթ Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազեցման, միջադեպերի կանխարգելման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է տարածաշրջանային հակամարտութուններում հումանիտար բնույթի գործողությունների, մասնավորապես՝ ականազերծման, ինչպես նաև անհայտ կորածների շուրջ տեղեկատվության հայթայթման ու փոխանակման գործընթացների կարևորությունը: Տոյվո Կլաարը միաժամանակ վստահեցրել է, որ Եվրամիությունը ուժերի ներածին չափով շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:

Պաշտպանության նախարարը հյուրին է ներկայացրել նաև Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելության նպատակը, ձևաչափը և խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ