News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են:

Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,– գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ