News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Իրավական տեսակետից Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելու գործընթացը կազմակերպված է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը պնդում է ուղղակիորեն, որ ՀՀ Զինված ուժերը կարող են գտնվել ՀՀ տարածքից դուրս իրականացնելով խաղաղապահ, կամ ռազմական գործունեություն միջազգային պայմանագրերի հիման վրա: Այդպիսի պայմանագիր գոյություն չունի: Կառավարության ներկայացուցիչները փորձում էին գտնել ինչ-որ մի մնաիպուլյացիա, սուտ թե ինչի հիման վրա են ուղարկել: ՊՆ-ն մի հաղորդագրություն էր տարածել, վարչապետի մամուլի խոսնակը ցերեկը մի բան էր ասում, երեկոյան ուրիշ բան էր ասում, խճճվել էին իրենց ստի մեջ, որովհետեւ իրականում օրենքի կոպտագույն խախտում է տեղի ունեցել եւ անկախ իրենց առաքելությունից՝ զորախումբ է ուղարկվել»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանի խոսքով` այս առումով Սիրիա մեկնած հայ մասնագետների համար երաշխիքներ չկան, ինչը մտահոգիչ է:

«Իշխանություններն առաջնորդվում են այս տունն իմն է, ինչ կուզեմ, կանեմ սկզբունքով, չհասկանալով, որ սա իրենց տունը չէ, որ զարթնեն, կահույք տեղափոխեն, կամ երեխաների ննջարան, ոչ, այդպես չէ, դա պետություն է, որը ունի պարտավորություններ: Այս արկածախնդրությունը բացառապես իր ներքին քաղաքական շահերը հետապնդող Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն է: Իսկ մեր զինվորը պետք է վճարի Փաշինյանի արկածախնդրության համար, իսկ ուր է խարհրդարանական վերահսկողությունը: Իսկ որ ասում էինք, որ ԱԺ-ում պետք է գիտակ եւ հսակ ընդդիմություն,նաեւ նման դեպքերի համար էինք ասում»,- ասաց նա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել