News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 11-ին, խորհրդակցության ժամանակ քննարկել է, թե արդյոք հանձնաժողովները մանրամասն ուսումնասիրել են կառավարության ծրագիրը և արդյոք ունեն հարցադրումներ. «Պարզվեց, որ հանձնաժողովներում կան հարցադրումներ, որոնք վաղը կներայացվեն կառավարությանը: Առանձին դրվագներով նշվեցին, թե հանձնաժողովներում ինչեր են քննարկվել, օրինակ անցումային արդարադատության հետ կապված մտքերի փոխանակություն եղավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա փոխանցեց, որ իրենք փորձում են օրենսդիրի վերահսկողական գործառույթն ամբողջապես իրականացնել. «Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի հետ կապված հետագա ընթացքին, որևէ բան ասել չեմ կարող, որովհետև կտեսնենք, թե ինչպես կլինի քննարկումների ընթացքը, ինչ հարցեր կհնչեն, ինչ պատասխաններ կլինեն՝ որպես արձագանք»,- ասաց նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել