
ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) չի զբաղվում նավթի գները սահմանելով։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ մեկնաբանելով ՕՊԵԿ-ի կողմից նավթի մատակարարումները կրճատելու մասին օրինագիծը հավանության արժանացնելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ հայտնում է Reuters-ը։
«ՕՊԵԿ-ը կարտել չէ, ինչպես նաեւ՝ ներգրավված չէ նավթի գների որոշման գործընթացում»,- ասել է Բարկինդոն։ Ճիշտ չէր լինի մեզ դրանում մեղադրելը»,- նշել է նա Կահիրեի տնտեսական համաժողովի կուլիսներում։
ՕՊԵԿ-ը եւ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող երկրների խումբը, ներառյալ՝ Ռուսաստանը, ՕՊԵԿ+-ը կրճատում են նավթի հանքարդյունահանումը 2019թ․, որպեսզի խուսափեն առաջարկի գերավելցուկից, ինչը կարող է ազդել գների վրա։