
Աֆղանստանի կառավարությունը պետք է մասնակցի թալիբների հետ բանակցություններին: Այս մասին հայտնել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին, գրում է AP-ն:
Նա մերժել է ժամանակավոր կառավարության գաղափարը, որն աջակցել էին թալիբները եւ որոշ ընդդիմադիր գործիչներ՝ խոստանալով, որ ընտրությունները ծրագրի համաձայն կանցկացվեն այս տարվա վերջին:
ԱՄՆ-ն թալիբների հետ բանակցություններ է վարում, որոնք ուղղված են 17-ամյա պատերազմի դադարեցմանը: Հանին նշել է, որ Աֆղանստանը պետք է «Լոյա ջիրգու» կամ աֆղանական քաղաքական եւ ցեղային առաջնորդների ավանդական մեծ հավաք անցկացնի խաղաղության հասնելու համար: