News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, Ինդոնեզիայի ոստիկանությունը ներողություն է խնդրել, որ գողության մեջ կասկածվողին վախեցնելու համար օձ է օգտագործել՝ հայտնում է BBC-ն։

Տեսանյութում ոստիկանները ծիծաղում են, երբ քննիչը օձ է գցում ձեռնաշղթաներով տղամարդու վրա, որը սարսափահար բղավում է։ Միջադեպը տեղի է ունեցել Պապուայի արեւելյան մասում։ Ենթադրվում է, որ կասկածյալը բջջային հեռախոս է գողացել։

Տեղի ոստիկանության ղեկավարը հայտարարել է, որ դա ոչ պրոֆեսիոնալ արարք է, սակայն նշել է, որ օձը եղել է տնային եւ ոչ թունավոր։ Ոստիկանությունում նաեւ նշել են, թե կասկածյալին չեն ծեծել։ Նրա խոսքերով, ոստիկանները գործել են սեփական նախաձեռնությամբ՝ փորձելով խոստովանական ցուցմունք կորզել կասկածյալից։

Իրավապաշտպան Վերոնիկա Կոմանը Twitter-ում տեղադրել է այդ միջադեպի տեսանյութը՝ վստահեցնելով, որ սպաները վերջերս Պապուայի անկախության համար պայքարի ակտիվիստին նետել էին մի բանտախուց, որտեղ օձ էր եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ