News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կարեւոր է, որ աֆղանական կառավարությունը ներգրավվի բանակցություններում, որպեսզի վերջ դրվի Աֆղանստանում 17-ամյա պատերազմին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը՝ հայտնում է Reuters-ը։

Քաբուլ կատարած այցի շրջանակներում Շանահանը հանդիպել է ԱՄՆ զինծառայողների եւ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի հետ։ Նա նշել է, որ դեռեւս չի ստացել Աֆղանստանում ամերիկյան կոնտինգենտը կրճատելու ցուցումներ։

Հանիի կառավարությանը թույլ չեն տալիս մասնակցել բանակցություններին, որ ընթանում է թալիբների եւ ԱՄՆ հանձնակատարների միջեւ։ Քաբուլն անհանգստացած է, որ ԱՄՆ զինված ուժերի կտրուկ կրճատումը տարածաշրջանում քաոսի կհանգեցնի։

«Կարեւոր է, որ աֆղանական կառավարությունը մասնակցի Աֆղանստանի շուրջ բանավեճերին»,- ասել է Շանահանը։ «Աֆղանցիները պետք է որոշեն, թե ինչ տեսք կունենա Աֆղանստանը ապագայում։ Հարցը ԱՄՆ-ը չէ, այլ՝ Աֆղանստանը»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ